ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ՝
ՀՈՒԼԻՍ 2020
……………………………………..
Այս ներածական դասընթացի նպատակն է ընդհանուր ծանոթացումը դիզայնին՝ սկսած տարրական հասկացություններից, արմատից, սկզբից, զրոյից: Փորձառու դասախոսների հետ, տեսական և գործնական պարապմունքների օգնությամբ դուք կանեք ձեր առաջին քայլերը: Կծանոթանաք դիզայնի պատմությանը, կուսումնասիրեք ոճերը, ստեղծագործական մթնոլորտի շնորհիվ առավելագույնս կիրացնեք ձեր հնարավորությունները:
Դուք կստեղծեք ձեր առաջին կոմպոզիցիան, կփորձեք արտահայտվել գրաֆիկայի լեզվով:
ՄԵՆՔ ԿԽՈՍԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՊԱՐԶ Ու ԹԵԹԵՎ
– Նրանց համար, ովքեր պատրաստվում են անել իրենց առաջին քայլը դիզայնի ոլորտում:
– Նրանց համար, ովքեր ունեն ճաշակ և իրենց մեջ զգում են գեղարվեստական ներուժ:
– Ովքեր ցանկանում են ու պատրաստ են փոխել իրենց մասնագիտությունը և իրականացնել իրենց վաղեմի երազանքը:
– Նրանց համար, ովքեր ցանկացել են, բայց չեն համարձակվել, ովքեր հավատում են ու պատրաստ են սկսել զրոյից:
Պարզ երկրաչափական մարմինների օգնությամբ, հենվելով սեփական երևակայության և ներքին ձայնի վրա, դուք կստեղծեք ձեր առաջին կոմպոզիցիան:
Համարձակ ձեռքը վերցնելով մատիտը՝ դուք կփորձեք արտահայտվել գրաֆիկական լեզվով:
Մակետավորման ընթացքում, մեր կողմից տրամադրված բազմաթիվ նյութերի միջոցով, դուք կհամակցեք գործառույթը՝ ձևի, մտահղացումը՝ պատկերի, զգացմունքը՝ գծի հետ:
Անկաշկանդ քննարկումը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին ազատ արտահայտել իր կարծիքը, հարցեր տալ և ստանալ դրանց սպառիչ պատասխանները:
Հարցազրույցի համար
ՍԱ ԿԱՅՔԻ ԲՋՋԱՅԻՆ ԿՐՃԱՏ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է: ԱՄԲՈՂՋԱԿԱՆԸ` ԿԱՅՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ: |