Տվյալ դասընթացի նպատակն է 1 ուսումնական տարում գրագետ և լիարժեք մասնագետների պատրաստումը:
Առաջին կիսամյակում ծանոթանալով գրաֆիկայի հիմունքներին և ստանալով բազային գիտելիքները՝ դուք կկողմնորոշվեք ավելի նեղ մասնագիտացման ընտրության հարցում:
Գործում է երկու մասնագիտացում՝
- ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆ ԵՎ ԳՈՎԱԶԴ
- ՎԵԲ ԴԻԶԱՅՆ
ՈՒՍՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՐԺԵՔԸ
- ՈՒՍՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 1 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ / 9 ամիս /
- ՇԱԲԱԹԱԿԱՆ 2 ԱՆԳԱՄ 3 ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ
- ԻՆՉՊԵՍ ՑԵՐԵԿԱՅԻՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԵՐԵԿՈՅԱՆ ԽՄԲԵՐ
- 5 ՈՒՍԱՆՈՂ՝ ՅՈԻՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲՈՒՄ
- ADOBE ILLUSTRATOR & PHOTOSHOP ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՎԱՐԱՐ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է
- ՈՒՍՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔԸ՝ 585.000 դրամ
- ԳՈՐԾՈՒՄ Է ԶԵՂՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
- ՎԱՐՁԸ՝ ԱՄՍԱԿԱՆ, ՄԱՍՆԱԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՈՎ
- ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ՝ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
- ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԸ՝ 16 ՏԱՐԵԿԱՆ
- ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՎԱՐՏԻՆ ՏՐՎՈՒՄ Է ԴԻՊԼՈՄ
ՈՒՄ ՀԱՄԱՐ Է
– Սկսնակների համար, ովքեր նոր են պատրաստվում բացահայտել դիզայնի չափազանց հետաքրքիր ոլորտը:
– Այլ մասնագիտությունների անձանց համար, ովքեր նպատակ ունեն ստանալ նոր մասնագիտություն:
– Գեղարվեստական փորձ ունեցող, բայց առանց որոշակի մասնագիտացման անձանց համար:
– Հարակից մասնագիտությունների դիզայներների և ուսանողների վերապատրաստման համար:
ԻՆՉ Է ՈՒՍՈՒՑԱՆՎՈՒՄ
1 -ին ԿԻՍԱՄՅԱԿ – ” ԳՐԱՖԻԿԱ ” /ԲԱԶԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ/
– Բազային գիտելիքների ու հմտությունների ինտենսիվ յուրացում, ինչն անհրաժեշտ է դիզայնի ոլորտում ապագա մասնագետի մասնագիտական հետագա աճի համար:
2 -րդ ԿԻՍԱՄՅԱԿ
– Ծանոթանալով գրաֆիկայի հիմունքներին, ստանալով բազային գիտելիքներ և նախնական հմտություններ` դուք կկողմնորոշվեք ձեր ավելի նեղ մասնագիտացման ընտրության հարցում:
Դուք կընտրեք «ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆ ԵՎ ԳՈՎԱԶԴ» կամ «ՎԵԲ ԴԻԶԱՅՆ, UI/UX» մասնագիտացումները:
ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆ ԵՎ ԳՈՎԱԶԴ
– Պարապմունքների ընթացքում դուք կաշխատեք լոգոտիպի և ֆիրմային ոճի վրա, կզբաղվեք գովազդային նյութերի պատրաստմամբ` բուկլետի, կատալոգի և պաստառի տեսքով:
ՎԵԲ ԴԻԶԱՅՆ, UI/UX
– Դուք կծանոթանաք Վեբ-Դիզայնի առանձնահատկություններին՝ կայքի կառուցվածք, նավիգացիայի մշակում, ակտիվ և պասիվ վիճակներ: Կսովորեք տեխնիկապես գրագետ Վեբ – էջերի պատրաստում և հանձնում:
ՍԱ ԿԱՅՔԻ ԲՋՋԱՅԻՆ ԿՐՃԱՏ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է: ԱՄԲՈՂՋԱԿԱՆԸ` ԿԱՅՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄ: |